Հասարակություն

Հիմա շատ դժվար է մեր բնագծերն աննկատ անցնել. Անդրանիկ Քոչարյան

Հիմա շատ դժվար է մեր բնագծերն աննկատ անցնել. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Սյունիքի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցմանը։ Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է մեկ հոգի. «Թե ինչ հոդված է, շուտով քննչական կոմիտեն հայտարարություն կանի»,- ասել է Քոչարյանը։ 

Նրա խոսքով՝ բազմաթիվ հատվածներ կան պաշտպանական բնագծերի միջակայքում, որոնք հնարավոր է անցնել. «Բայց կարևոր է, որ անցնելուց հետո մեր համապատասխան կառույցները նրան նկատել ու վնասազերծել են։ Հիմա շատ դժվար է մեր բնագծերն աննկատ անցնել։ Ամեն անգամ, այդ բնագծերի կարողություններն ավելացնելով, համարյա հնարավորություն չենք թողնելու, որ նման թափանցումները դառնան իրականություն»,- ասել է նա։ 

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, թե փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Նա վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական