ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ՀԾԿՀ նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին հարցրել է Մազդարի ծրագրից, որ վերաբերում է 200 մգվտ հզորությամբ արևային կայաններին։ Ըստ նրա, սա էներգետիկ անվտանգության առումով կարևոր ծրագիր է, որը, սակայն, չի մեկնարկում․ «Ադրբեջանում այդ ծրագիրն արդեն ավարտել են, երկրորդ պայմանագիրն է ստորագրվում, իսկ մեզ մոտ անհայտ է, թե ինչ կլինի»։
Բաղրամյանը մանրամասնել է, որ սա կարևոր պրոյեկտ է, որը, սակայն, իրենց իրավասությունից դուրս է. «Մազդարի մասով կարող եմ ասել, որ նույնիսկ լիցենզավորված չէ, և պետություն-մասնավոր գործընկերային պայմանագիր կա»։