Հասարակություն

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ որոնվում է 8 հնդիկի ծեծի ենթարկած 2 հնդիկ

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ որոնվում է 8 հնդիկի ծեծի ենթարկած 2 հնդիկ

Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին են դիմել Հնդկաստանի քաղաքացիներ 22-ամյա Ասլամ Ռաբիկիը, 22-ամյա Վասի Դուռեյռաջը, 18-ամյա Կամեշվառա Պռաբակառան, 20-ամյա Կևին Անտոնին, 19-ամյա Չանդռու Սիվակամառը, 21-աամյա Սայեդ Իմռան, 21-ամյա Սանջեյ Սինուվասենը և 21-ամյա Դիսան Աբրահամը  և հայտնել են, որ Հալաբյան փողոցի 5 հասցեում իրենց հետ վիճաբանել են Հնդկաստանի քաղաքացիներ 23-ամյա Մոնիշ  Գիրիջաչատհինը  և 23-ամյա Կիրուպա Կալյանան, որի ժամանակ հարվածներ են հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են նյութեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Կ․ Կալյանանին և Մ․ Գիրիջաչատհինին հայտնաբերելու ուղղությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական