Հասարակություն

7 հատուկ պետհամարանիշները վաճառվել են 156.2 մլն դրամով

7 հատուկ պետհամարանիշները վաճառվել են 156.2 մլն դրամով

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին ժամը 12։00-ին և ավարտվել 28.02.2024 թվականին ժամը 12։52-ին։

Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։

Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշերով կազմել է 156.200.000 դրամ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական