Հասարակություն

ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել

ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել

ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։ 

«Ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա հայտնաբերվել է նույն թաղամասում՝ մեկ այլ տան հարակից տարածքում։ Ոստիկանների միջոցառումներով պարզվել է, որ տեղի ունեցածն անձնական հարաբերություններ պարզելու հետ է կապված։

Այդ դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ և կան մեղադրյալներ։ Նշված դեպքը որևէ առնչություն չունի վերջերս տեղի ունեցած դեպքերի հետ»,- հայտնեցին ՆԳՆ-ից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական