ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից 16.900-ը դպրոցական էր։ Ովքեր ՀՀ-ում են, հիմա ստանում են իրենց կրթությունը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Շուրջ 3800 մարդ սովորում է բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում, նրանց կրթության վճարը հատկացնում է կառավարությունը»,- ասել է փոխվարչապետը։