Փետրվարի 27-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոս փողոց՝ ժողովրդին հայտնի «Մանկավարժականի» թունելում, բախվել են երկաթե ամրաններով բարձված Howo մակնիշի բեռնատարը, Ford-ը, Opel-ն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է վարորդների ինքնությունը: