Հասարակություն

ՊԵԿ-ում կներդրվի աշխատանքի կատարողականի համակարգ

ՊԵԿ-ում կներդրվի աշխատանքի կատարողականի համակարգ

ՊԵԿ-ում կատարողականի գնահատման համակարգ կներդրվի՝ որպես գործի արդար վարձատրման համակարգ. տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով համապատասխան օրինագիծը։

Մաքսային ծառայության դեպքում կա առևտրի դյուրացման նպատակ, հետևաբար, որքան արագ տևի մաքսազերծման գործընթացը, այնքան դրական արդյունքը հաշվի կառնվի, և վարձատրության համակարգն էլ կկապվի դրա հետ։ Ինչ վերաբերում է հարկային ծառայողին, որքան պատշաճ է վերջինս իրականացնում հարկային վարչարարությունը, որքան հավելյալ գումարներ մուտքագրվեն բյուջե, այնքան դրական արդյունքները կկապվեն վարձատրության հետ։ «Պետք է ունենալ համակարգ, որտեղ հարկային և մաքսային ծառայողը, ղեկավարվելով ՊԵԿ առջև դրված խնդիրները լուծելու հանգամանքից, կստանա պատշաճ վարձատրություն»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական