Հասարակություն

Մգեցված ապակիներով վարելու համար, տուգանքից բացի, կհանվի 2 բալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագծի համաձայն, երթևեկության կանոնների խախտման դեպքում բալային համակարգը կվերանայվի։

Մասնավորապես, ինչպես տեղեկացրել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, երկրորդ գիծ կանգնելու դեպքում 0.5 տուգանային միավորը կդառնա 0.25 տուգանային միավոր։

Ընդունվել է նաև ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի առաջարկը՝ կողային ապակիների լուսաթափանցելիության դեպքում եթե արարքը մեկ տարվա ընթացքում կատարվում է կրկին, ապա նախատեսված է տուգանք 29.000 դրամի չափով և 2 տուգանային միավոր. «Առաջին անգամ որևէ բալային համակարգ չենք կիրառում, բայց երկրորդ անգամի դեպքում, հաշվի առնելով կանոնին չհետևելու չարամիտ վարքագիծը, նախատեսվում է միանգամից երկու բալ հանել»․ ասել է փոխնախարարը։