Հասարակություն

«Ատեստացիան հավասարեցնել դրամական բավարարմանն՝ անընդունելի է». Սեյրան Օհանյան

«Ատեստացիան հավասարեցնել դրամական բավարարմանն՝ անընդունելի է». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, թե պետությունը զինվորական գրավչության սոցիալական ուղղությունը բարելավելու ուղղությամբ քայլեր արել է հնարավորությունների շրջանակներում․ «Երբ ես ընդունել եմ պաշտպանության նախարարությունը, բյուջեն եղել է 110 մլրդ, 2016թ. հանձնելուց հետո միայն 110 մլրդ աշխատավարձն է եղել, այսինքն՝ 200 մլրդ-ից 110-ն աշխատավարձն է եղել»։ 

Անդրադառնալով ատեստացիային՝ Օհանյանը նշել է, թե այն պետք չէ կապել գումարի հետ. «Ատեստացիան որակավորում է յուրաքանչյուր զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին։ Կամ նա արժանի է առաջխաղացման, կամ պետք է պաշտոնից ազատվի կամ տեղափոխվի այլ հավասարազոր պաշտոնի»։

Ըստ նրա, ատեստացիան հավասարեցնել դրամական բավարարմանն՝ անընդունելի է։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական