ԱԺ-ն քննարկում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը տեղեկացրել է, որ փոփոխությունների արդյունքում շարքայինները ատեստավորվելով՝ 110-ի փոխարեն կստանան 262 հազար դրամ՝ բավարար ստանալու դեպքում, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայելու դեպքում կավելանա ևս 115 հազար դրամով՝ կազմելով 377 հազար դրամ, ենթասպայական կազմի դեպքում ատեստավորման և առանձնահատուկ պայմաններում վճարը կկազմի 379 հազար դրամ, իսկ կրտսեր սպայական կազմի դեպքում՝ 521 հազար դրամ, ավագ սպայական կազմի դեպքում՝ 647 հազար դրամ, բարձրագույն սպայական կազմի դեպքում՝ 890 հազար դրամ։