Հասարակություն

Պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերից օգտվողները չեն կարողանա մասնակցել շահումով խաղերին

Պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերից օգտվողները չեն կարողանա մասնակցել շահումով խաղերին

ԱԺ-ում քննարկվող խաղային գործունեության կարգավորման մասին օրինագծով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին. տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով, խաղային արտադրանքը պետք է համապատասխանի միջազգային տեխնիկական ստանդարտներին։ Ըստ նրա, հստակեցվել են մոլեխաղերի և այլ տեսակների հասկացությունը։ Բացի այդ, արգելվում է օտարերկրյա պետությունում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումն ու գովազդումը Հայաստանում։

Սահմանվել են նաև խաղերին մասնակցելու սահմանափակումներ Հայաստանի քաղաքացիների համար․ «Օրինակ, այն անձանց շրջանակը, որ օգտվել է պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերից»,- ասել է նա՝ հավելելով, որ դա վերաբերում է նաև սոցիալապես անապահովության հիմքով իրացվող ծրագրերի շահառուներին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական