Հասարակություն

Ինչո՞ւ են մարդիկ նախընտրում ապրել նորակառույց շենքերում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ինչո՞ւ են մարդիկ նախընտրում ապրել նորակառույց շենքերում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի տարբեր անկյուններում շինարարական բուռն աշխատանքներ են ընթանում, նորակառույցների թիվն էլ շարունակ աճում է: Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման պահանջարկը, և ինչո՞ւ են մարդիկ նախընտրում բնակվել նոր շենքերում:

«Մարդիկ առաջին հերթին ցանկանում են ունենալ լիկվիդային կապիտալ և գույք, որի արժեքն աստիճանաբար չի նվազի: Հին շենքերում, որոնց մի մասի շահագործման ժամկետն արդեն մոտենում է ավարտին, գույքի գինն աստիճանաբար ընկնում է, իսկ նորակառույց շենքում բնակարանի ձեռքբերումը շահավետ ներդրում է»,- նշեց կառուցապատող «New City Projects» ընկերության վաճառքի մասնագետ Նարեկ Հեպոյանը:

Խորհրդային տարիներին կառուցված շենքերի մի մասում խողովակները, էլեկտրական լարերն ու վերելակները հին են, բնակարանի վերանորոգումն էլ մեծ ծախսեր է պահանջում, մինչդեռ նորակառույց շենքերում նման խնդիր չկա:

«Նորակառույցներն ապահովված են անհրաժեշտ ենթակառուցվածքներով, ունեն ստորգետնյա ավտոկայանատեղիներ, կանաչապատ բակեր, սպորտային և մանկական խաղահրապարակներ: Բացի դրանից՝ նոր շենքերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սեյսմակայունությանն ու անվտանգությանը: Գործում են անվտանգության շուրջօրյա ծառայություններ, տեղադրված են տեսահսկման համակարգեր և խոսասարքեր (դոմոֆոններ)»,- ասաց Նարեկ Հեպոյանը:

Նորակառույց շենքերում բնակարան գնելու ամենագրավիչ պատճառներից մեկը, թերևս, ձեռքբերման շահավետ պայմաններն են, մասնավորապես՝ եկամտահարկի վերադարձով հիփոթեքային վարկի տոկոսագումարը մարելու հնարավորությունը:

«Մենք կառուցում ենք բնակելի համալիրներ Երևանի տարբեր վարչական շրջաններում, և բոլորում էլ հնարավոր է ձեռք բերել բնակարան եկամտային հարկի վերադարձով: Բացի դրանից՝ առաջարկում ենք նաև փուլային վճարման տարբերակ, որի դեպքում անհրաժեշտ է կատարել կանխավճար, իսկ մնացած գումարը մարել մինչև շինարարության ավարտը՝ առանց որևէ տոկոսագումարի: Ի դեպ, «Aria Residence»-ի և «Acharyan Residential Complex»-ի՝ մեծ մակերեսներով բնակարանների դեպքում այժմ գործում է մինչև 10% զեղչ»,- նշեց «New City Projects» ընկերության վաճառքի մասնագետ Նարեկ Հեպոյանը և խորհուրդ տվեց շտապել, քանի որ բնակարանները սպառվում են, եկամտահարկի վերադարձման համակարգն էլ 2025 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքում այլևս չի գործելու: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական