Հասարակություն

«4-5 օրով գնամ, հետ գամ, նորից մտնեմ բանտի իմ խուցը». Աշոտյան

«4-5 օրով գնամ, հետ գամ, նորից մտնեմ բանտի իմ խուցը». Աշոտյան

ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն այսօրվա դատաքննության ժամանակ միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը թույլատրի իր վստահորդին մեկնել  Բուխարեստ՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին։

Միջնորդության մասին իր ելույթում Արմեն Աշոտյանն ասաց, թե Բուխարեստ ցանկանում է մեկնել՝ պետական շահը պաշտպանելու համար։ Նա նաև խոստացել է գործուղումից հետո վերադառնալ կալանավայր՝ «Նուբարաշեն» ՔԿՀ իր խուց։

«Դա կարևոր է, որպեսզի այնտեղ ճիշտ ներկայացվի հայ ժողովրդի շահերը։ Իմ գնալը կարևոր է, ես դա չեմ անում, նրա համար, որ իմ կալանքի հարցը լուծեմ, ես ասում եմ՝ գնամ, հետ գամ։ Բանտից չեմ փախչում, 4-5 օրով գնամ, հետ գամ, նորից մտնեմ բանտի իմ խուցը։ Եթե չթողնեք, որ ես գնամ, ապա կզրկեք այդ կառույցում այլընտրանքային կարծիք հնչեցնելուց, հայ ժողովրդի շահերը ճիշտ ներկայացնելուց։ Գնամ, խոստանում եմ հետ գամ»,- ասել է նա։

Դատարանը, սակայն,մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ թույլ չտալով Աշոտյանին մեկնել ԵԺԿ համագումարին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական