Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում․ հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին»,– գրել է նա ֆեյսբուքի իր էջում:
Հիշեցնենք, որ այդ համարանիշի վաճառքի մասին երեկ հայտնել էր «Վարորդի ընկեր» հ/կ–ն։