Հասարակություն

«Պերլիտի հանքեր կան. ինչո՞ւ այդ ուղղությամբ չենք աշխատում». Սուքիասյանը՝ փոխնախարարին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանին հարց տալիս ասել է, թե Հայաստանում պերլիտի հանքեր կան, բայց ոլորտում ներդրումներ չեն արվում։ Փոխարենը ջերմամեկուսիչ նյութեր են ներկրվում, որոնք թանկ արժեն․

«Մեկ անգամ ներդրում եք անում պերլիտի արտադրության մեջ, տասնյակ տարիներ չեք ներմուծում, այն եկամուտ է բերում»,- հուշել է Սուքիասյանը։ Ըստ գործարարի՝ Հայաստան ներմուծվում է ջերմամեկուսիչ, բայց այստեղ պերլիտ կա, որը ջերմամեկուսիչների արտադրության մեջ են օգտագործվում. «Ինչո՞ւ այդ ուղղությամբ չենք աշխատում, տեսնենք՝ ով ինչ հնարավորություն ունի»։

Նարեկ Տերյանն էլ արձագանքել է, թե իրենք կոնկրետ ցուցակով կարող են գալ և ներկայացնել, թե այդ պրոյեկտի շուրջ ինչպես կարելի է աշխատել։