Հասարակություն

Ի՞նչ հնարքներով է Toyota Camry-ների նախահաշվային գինը 2 մլն-ով բարձրացել

Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանը ՆԳՆ 2023թ. բյուջեի 9 ամսվա կատարման հաշվեքննության ժամանակ հետաքրքրվել է, թե ինչ հնարքներով է Toyota Camry-ների նախահաշվային գինը 2 մլն-ով բարձրացել. «Toyota Camry-ի վերջին գնման գինը եղել է 16 մլն 130 հազար դրամ։ Այդ ի՞նչ հնարքներով է այստեղ նախահաշվարկային գինը 2 մլն–ով բարձրացել և դարձել 18 մլն-ից ավելի դրամ»։

ՆԳՆ ներկայացուցիչ Արա Ֆիդանյանն արձագանքեց՝ նշելով, որ Կարապետյանը լավ գիտի, թե ինչպես են գները ձևավորվում. «Այն էլ այսօրվա պայմաններում, թե ինչպես տեղի ունեցավ, որ ավելի բարձր գին առաջարկվեց։ Գաղտնի՞ք է, որ օր–օրի մեքենաները թանկանում են»։