Փետրվարի 25-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքում դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի։ Փրկարարները դին մի քանի 100 մետր մեծ դժվարությամբ մոտեցրել են դիատարին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 50-ամյա Վահագն Մ․-ն է, ով որպես անհետ կորած՝ մի քանի օր է որոնվում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից։ Մահացածի մարմինը մասամբ եղել է հոշոտված։