Հասարակություն

Խոյ համայնքում անվճար ուսանողական երթուղի կգործի

Խոյ համայնքում անվճար ուսանողական երթուղի կգործի

Մարտի 4-ից Խոյ համայնքի բոլոր գյուղերից միակողմանի անվճար ուսանողական երթուղին վերսկսելու է իր աշխատանքը։ Համայնքապետարանից հայտնում են, որ ուսանողական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է գյուղի վարչական ղեկավարին ներկայացնել ուսանողի տվյալ ուսման վայրում սովորելու տեղեկանք, որի հիման վրա կտրամադրվեն ուսանողական կտրոններ։

Գեղակերտ գյուղի ուսանողները կարող են տեղեկանքները ներկայացնել Խոյի համայնքապետարան։ Խստիվ արգելվում է տրանսպորտային միջոցից օգտվել այն անձանց, ովքեր ուսանող չեն։

Մեկնում՝ առավոտյան ժամը՝ 7:30-ին, դեպի Երևան (Կենտրոն վարչական շրջան՝ կանգառներով), համայնքի յուրաքանչյուր գյուղի կենտրոնից։ Ուսանողական երթուղին կլինի միակողմանի՝ առանց վերադարձի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական