Հասարակություն

Զինծառայող է մահացել, ընթանում է քննություն․ ՀՀ ՊՆ

Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,- ասված է հաղորդագրությունում: