Հասարակություն

Կրակոցներ՝ Երևանի էլիտար շենքերից մեկի բակում․ կա վիրավոր

Փետրվարի 24-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցի 8/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ ոստիկանների ժամանումը՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղում դեպքի վայրից առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակից կրակված 2 պարկուճ, արնանման հետքեր, որը հասնում է մոտ 100 մ նաև էլիտար բարձրահարկ շենքի ավտոկայանատեղի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև մասնակիցների և վիրավորի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ, 43-ամյա Կարեն Ղ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված վիճակում։