Հասարակություն

Երևանում թալանել են դերասան, Համազգային թատրոնի տնօրենի ավտոմեքենան

Գողության դեպք է տեղի ուենցել Երևանում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին տեղեկություններ են ստացվել, որ «УАЗ» մակնշի ավտոմեքենայի դռան ապակին բացելու միջոցով գողացել են ավտոմեքենայում եղած գույքը։

Ինչպես հայտնում Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենայից գողացել են ձայնարկիչը, օդամղիչ պոմպը և ընթացագործային գործիքներ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է դերասան, Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանին, ով քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող։