Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև ստորագրված հուշագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ծրագրերին և հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությանը։