Հասարակություն

Արմեն Նազարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից

Արմեն Նազարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմեն Նազարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Նազարյանին 2024 թվականի փետրվարի 26-ից ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Արմեն Նազարյանի՝ արձակուրդ մեկնելուն և դրանից հետո աշխատանքից ազատվելուն, ասել էր. «Հաշվի առնելով մեր կապիտալ շինարարությունների մեծ ծավալը և պատասխանատվության այն շրջանակը, որ անհրաժեշտ է իր վրա կրի համակարգող փոխնախարարը, հարմար եմ գտել, որ այլ անձի դիտարկեմ այդտեղ նշանակելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական