Հասարակություն

Ձյուն ու մառախուղ՝ ՀՀ ճանապարհներին

Ձյուն ու մառախուղ՝ ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (բուք է, խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզում, Հրազդանի, Ծաղկաձորի, Չարենցավանի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Գորիսի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:

Լարսի մասին. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական