Հասարակություն

Սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Հանրապետության տարածքում փետրվարի 24-26-ն առանձին շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն փետրվարի 24-27-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում փետրվարի 23-ին սպասվում է անձրև, 25-ին, 26-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 24-ին, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական