Հասարակություն

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ «ռումբ» են տեղադրել

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ «ռումբ» են տեղադրել

Փետրվարի 22-ին արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած քրեագետները վնասազերծել են պայթուցիկը և տեղափոխել անվտանգ վայր։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ։ Աշխատակիցներն այն տարել են ներս, բարեբախտաբար՝ չի պայթել։

Արսենյանը հայտնել է, որ երկու օր առաջ է դրված եղել պայթուցիկը, և այն ժամացույցով պետք է գործեր, սակայն ժամացույցը չի գործել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական