Հասարակություն

Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել

Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում հայերեն գրառում է կատարել։

«Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երբ երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի, դիմադրության ոգու, հանուն ազատության պայքարի, Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը»։

Իր հերթին՝ ՀՀ վարչապետը X-ի իր էջում ֆրանսերեն գրառում է կատարել։ 

«Հրաշալի հանդիպում ունեցա նախագահ Էմանուել Մակրոնի հետ և արդյունավետ քննարկումներ՝ հայ-ֆրանսիական բարեկամության ամուր կապերի խորացման, մեր երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման, Հայաստան-ԵՄ մերձեցման և Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական