Հասարակություն

Գեղարքունիքի բնակիչները փակել են ճանապարհը

Գեղարքունիքի բնակիչները փակել են ճանապարհը

Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են օրենսդրական փոփոխությունների դեմ, որով Հայաստանի սահմաններից դուրս ստացված եկամուտները պետք է հարկվեն։

Մարտունեցիները պնդում են, որ տեղեկացված չեն եղել նոր օրենդրական փոփոխությունների մասին։ Ըստ նրանց՝ 2016-2022թթ. օրենքը չի կիրառվել, և միայն 2022թ.-ից սկսած է կիրառվում։ Ըստ բնակիչների՝ իրենք սոցիալական խնդիր են լուծում և ռուբլու արժեզրկման ֆոնին, հարկային այս քաղաքականությամբ, չեն կարողանալու ընտանիք պահել։

Բնակիչները պահանջում են պատկան մարմինների հետ հանդիպում։

ՊԵԿ-ից պարզաբանում են տարածել, որ գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ են նախաձեռնել քննարկումներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական