Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլիի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ ոստիկանությունից։
Վերջինիս փաստաբան Ալեքփեր Գարաևը հայտնել է, որ Զեյնալլին ձերբակալվել է Հայաստանի պահանջով:
Նշենք, որ ադրբեջանական զլմ-ները հայտնում են, որ Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով: Դատական նիստը նշանակված է վաղը։ Նա մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, վարձկանների հավաքագրման, հարձակման և այլնի մեջ։
Հայկ Մագոյան