«Արտագնա աշխատողներին վերաբերվող որոշումը ընդունվել է 2018թ.-ից առաջ, որովհետև հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդպիսի կանոն, որ ռեզիդենտը վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում առաջացող հարկերը»․ այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի բնակիչների կողմից Երևան-Մարտունի ճանապարհը փակելուն։
Բադասյանի խոսքով՝ երբ ԱՊՀ շրջանակներում 2020թ. միացանք պայմանագրին, անցած տարվանից էլեկտրոնային եղանակով գալիս է քաղաքացիների կողմից ստացված եկամուտները, և որևէ բան չի մնում անել, քան այդ մասով վարչարարություն իրականացնել․ «Քանի որ արձագանք է եղել ադարացիության, ոչ թե՝ գործող օրենքի կարգավորումների տեսանկյունից, ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների տեսակների մասով և որոշակի սահմանաչափով կարող ենք կիրառել արտոնություններ։ Սա ենթադրում է հարկային օրենսգրքի փոփոխություն, և այդ մասով ֆինանսների նախարարության հետ սկսել ենք քննարկումներ»։