Հասարակություն

Շահրամանյանի թիկնապահը ձերբակալվել է թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով

Շահրամանյանի թիկնապահը ձերբակալվել է թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով

Երևանում ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը։

Radar Armenia-ին ՆԳՆ ոստիկանությունից առանց անձի անունը նշելու, հայտնեցին. «Երեկ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, որին տեղափոխել կենտրոնական բաժին, այնուհետև ներկայացրել նախաքննական մարմին»:

Radar Armenia-ին ՀՀ քննչական կոմիտեից էլ կրկին առանց անձի անուն հայտնելու, տեղեկացրին. «Փետրվարի 20-ին ոստիկանության ծառայողների կողմից Երևանի Աբովյան փողոցում թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածով ոստիկանության Կենտրոնականի բաժին է տեղափոխվել մեկ անձ։ Այդ կապակցությամբ ՔԿ են ներկայացվել համապատասխան հաղորդում և փաստաթղթեր։ Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների առաջին մասի հատկանիշներով։ Իրականացվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նշանակվել է փորձաքննություն։ Ոստիկանության կողմից քննչական մարմին է ներկայացվել նշված անձը, որին վարույթ իրականացնող մարմնի կողմից ձերբակալելու որոշում է կայացվել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական