Հասարակություն

Ֆրանսիայի Պանթեոնում տեղի է ունենում Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությունը (ՈՒՂԻՂ)

Ֆրանսիայի Պանթեոնում տեղի է ունենում հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությունը։ 

Մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում տեղի է ունենում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների ամփոփման արարողությունը»,- գրել է վարչապետը: