Հասարակություն

Կրակոցներ Աբովյանի գիշերային ակումբներից մեկում

Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, փետրվարի 17-ին աբովյանցի 44-ամյա մի տղամարդ Աբովյան քաղաքի գիշերային ակումբներից մեկում վիճաբանել է 29-ամյա բալահովիտցու հետ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչից հետո 44-ամյա աբովյանցին իր մոտ եղած հրացանից կրակոց է արձակել:

Իրացնելով ստացված տեղեկությունը՝ Կոտայքի բաժնի ոստիկանները փետրվարի 20-ին հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել է 44-ամյա տղամարդուն: Նա խոստովանել է արարքը և ներկայացրել իր անվամբ հաշվառված հանցագործության գործիք «ՏՕԶ-34Պ» տիպի ողորկափող հրացանը:

Խուլիգանության վերաբերյալ կազմված փաստաթղթերը ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: