Հասարակություն

Արմավիրում բախվել են մարդատար Գազելն ու Mercedes-ը. կա վիրավոր

Արմավիրում բախվել են մարդատար Գազելն ու Mercedes-ը. կա վիրավոր

Փետրվարի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահներ փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 30-ամյա Սևակ Ս.-ի վարած Mercedes մակնիշի և 47-ամյա Ալիկ Հ.-ի վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի՝ Արմավիրի մարզի բնակիչ 82-ամյա Ռուզաննա Պ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ բախման հետևանքով Mercedes-ն առաջ է ընթացել ու բախվել է երկաթե սյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական