Հասարակություն

Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ կրակոցներ են արձակել

Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ կրակոցներ են արձակել

Այսօր անհայտ անձը կրակոցներ է արձակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ։

ՆԳՆ ոստիկանությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ ժամը 08։54 ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ թաղապետարանի հետնամասի 2-րդ հարկի պատուհանների վրա կրակել են։

«Այս պահին օպերատիվ խումբը դեպքի վայրում է։ Ահազանգով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե»,- ասացին ՆԳՆ-ից։

Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ ստացվել է նման հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քր․օր․ 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով. «Քննիչը դեպքի վայրում անհրաժեշտ գործողություններ է իրականացնում»։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական