Հասարակություն

Բժիշկ-ռադիոլոգները կներգրավվեն Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների աշխատանքներում

Բժիշկ-ռադիոլոգները կներգրավվեն Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների աշխատանքներում

Բժիշկ-ռադիոլոգները կներգրավվեն Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների  (ռենտգեն, ԿՏ, ՄՌՏ) ոլորտի կանոնակարգման աշխատանքներում:  Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Կարևորելով ախտորոշիչ բժշկական ծառայությունների ճշգրտության, որակի և անվտանգության հարցերը` Սռողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պատասխանատու ստորաբաժանումների և «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ քննարկել է մի քանի ուղղություններով համագործակցելու հնարավորությունը` գործելակարգերի մշակում, կլինիկական ուղեցույցների հետ համադրում, բժշկական սարքավորումների գրանցում, լիցենզավորման պահանջների վերանայում:

Հանդիպմանը ներկայացվել է նաև լիցենզավորման գործընթացի, բժշկական սարքավորումների նկատմամբ պահանջների սահմանման եվրոպական փորձը: Մասնագետներն առանձնացրել են հնամաշ սարքավորումների շահագործման, ճշգրիտ ախտորոշիչ հետազոտությունների ցուցման, գործարանային սպասարկման, ճառագայթային անվտանգության պահպանման հետ կապված ներկայիս խնդիրները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել համատեղ մասնագիտական քննարկումները` առաջին փուլում գործելակարգերի մշակման ուղղությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական