Հասարակություն

Թբիլիսիում նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը

Թբիլիսիում նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի 155-ամյակի կապակցությամբ, Թբիլիսիում նշվել է մեծ բանաստեղծի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Տոնական միջոցառումները մեկնարկել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում, որտեղ մատուցվել է հոգեհանգստյան կարգ։ Նույն օրը Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոնում տեղի են ունեցել «Թումանյանի թիֆլիսյան հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը և բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանի «Հարություն» գրքի շնորհանդեսը, որին հաջորդել է միմյանց գիրք նվիրելու արարողությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական