Գիշերը հրդեհ է բռնկվել «Ռիո մոլ»-ի արագ սննդի կետերից մեկում. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից։
«Ժ․ 04։26 ահազանգ է ստացվել, որ «Ռիո մոլ»-ի արագ սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Մեկնել է 6 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 3-րդ հարկում գտնվող արագ սննդի կետում այրվել է մեկ սառնարան, որը մարվել է տեղի ուժերով, ևս մեկը ջերմահարվել է»,- ասացին ՆԳՆ-ից։
Հայկ Մագոյան