Հասարակություն

Շմոլ գազից թունավորված երեխաները դուրս կգրվեն հիվանդանոցից

Շմոլ գազից թունավորված երեխաները դուրս կգրվեն հիվանդանոցից

«Փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ (տեղափոխվել էր 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում)։

Պացիենտները ստացել են համապատասխան բուժօգնություն, այդ թվում բարոթերապիա:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից»,- հայտնում են Երևանի պետական բժշկական համալսարանից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական