Հասարակություն

«Ամերիաբանկը» կվաճառվի 303.6 մլն դոլարով

«Ամերիաբանկը» կվաճառվի 303.6 մլն դոլարով

«Bank of Georgia Group»-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ մանրամասներ է հայտնել «Ամերիաբանկը» գնելու գործարքի մասին։ Ըստ հաղորդագրության՝ «Վրաստանի բանկը» «Ամերիաբանկի» 100% բաժնետոմսերը կգնի 303.6 միլիոն ԱՄՆ դոլարով։

«Bank of Georgia Group»-ի խորհուրդը և ղեկավարությունը ուրախ են տեղեկացնել, որ ձեռք է բերվել պայմանական համաձայնություն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի թողարկված ընդհանուր բաժնետիրական կապիտալի 100%-ը ձեռք բերելու վերաբերյալ: «Bank of Georgia Group»-ը կարծում է, որ կարելի է զգալի օգուտ քաղել՝ հայաստանյան առաջատար բանկի ձեռքբերման արդյունքում Հայաստանի ներսում հնարավորությունների և «Ամերիաբանկը» ավելի լայն խմբին («ընդլայնված խումբ») ինտեգրելիս փորձի և փորձագիտական գիտելիքների օգտագործումից: Ձեռքբերումը կախված է խմբի բաժնետերերի հաստատումից և կարգավորող մարմինների թույլտվություններից»,- ասվում է «Bank of Georgia Group»-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 90% -ը ձեռք կբերվի գործարքի ավարտից հետո, ընդ որում, բաժնետոմսերի 10% -ը կպահպանվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից՝ համաձայն բաժնետերերի (Put and Call Option) համաձայնագրի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական