Հասարակություն

Ինչքան կկազմեն ճանապարհային ցանցի բարելավման ծախսերը

Ինչքան կկազմեն ճանապարհային ցանցի բարելավման ծախսերը

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին ճանապարհային ցանցի բարելավման համար հատկացնել 119 միլիարդ 530 միլիոն դրամ կամ պետական բյուջեի ծախսերի ավելի քան 3.7%-ը։

Ճանապարհային ցանցի բարելավման ծախսերի 53.6%-ը կուղղվի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը և միջին նորոգմանը՝ ապահովելով 447.7 կմ ավտոճանապարհի բարելավում։

Ծախսերի 34.2% կամ շուրջ 41 միլիարդ դրամ կուղղվի Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրին։

Ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայությունների մատուցմանը կհատկացվի 11 միլիարդ դրամ՝ ապահովելով  4075 կմ ամառային պահպանման ենթակա և 5218 կմ ձմեռային  պահպանման ենթակա ավտոճանապարհների պահպանումը և շահագործումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական