Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնում է, որ շտապ օգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից)։ Երեխաներից 5-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ ծանր։
Նա նաև հայտնել է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ: Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ Նուբարաշենից 6 երեխա՝ 3, 4, 5, 7, 10 և 14 տարեկան, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն, 7 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ովքեր մեծահասակներ են։ Ըստ աղբյուրի՝ նշված անձինք տեղափոխվել են 5-րդ փողոցի տներից մեկից, մասնակցելիս են եղել խնջույքի արարողության, որտեղ տեղադրված է եղել փայտե վառարան։