Հասարակություն

Գերմանիան պատրաստակամություն է հայտնել օժանդակել ՀՀ ԶՈւ բարեփոխումներին

Գերմանիան պատրաստակամություն է հայտնել օժանդակել ՀՀ ԶՈւ բարեփոխումներին

Փետրվարի 17-ին՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Գերմանիայի ազգային պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարճատև հանդիպում են ունեցել։

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական համագործակցության ընթացքը,  հայտնել իրենց գոհունակությունը և պայմանավորվել ընդլայնել համագործակցությունը։

Նախարարները կարևորել են նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության իրավիճակը։ Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական