«Novem Residence» շքեղ թաղամասը շուտով պատրաստ կլինի: Թաուն–հաուսների մեծ մասն արդեն գտել է իր սեփականատերերին. այս պահին հասանելի է 4 տուն:
«Թաղամասն առանձնանում է ժամանակակից լուծումներով՝ առաջարկելով հարմարավետ ապրելակերպի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: «Novem Residence»-ը հիանալի վայր է այն մարդկանց համար, որոնք նախընտրում են ապրել Երևանում, սակայն, միևնույն ժամանակ, հեռու լինել քաղաքային աղմուկից»,- նշեց կառուցապատող «New City Projects» ընկերության տնօրեն Գեղամ Կիրակոսյանը:
Բոլոր տներն առաջին հարկում ունեն խոհանոց, սանհանգույց և հյուրասենյակ, երկրորդ հարկում նախատեսվում է երեք ննջասենյակ, որոնցից առնվազն մեկը՝ անհատական սանհանգույցով։ Բոլոր տներն ունեն անհատական կանաչապատ տարածքներ, ժամանցի համար նախատեսված ստորգետնյա հարկ, ինչպես նաև՝ օգտագործելի հարթ տանիք։
«Տները շահագործման են հանձնվելու ներքին պատերի կտրվածքներով, հարթեցված պատերով և հատակով, տեղադրված մուտքի դռնով ու վիտրաժային պատուհաններով: Ապահովվելու է նաև պատերի՝ մինչև 56 դեցիբել ձայնամեկուսացումը»,- ասաց Գեղամ Կիրակոսյանը:
«Novem Residence»-ի բակային տարածքի տակ կա ստորգետնյա ավտոկայանատեղի, որը համապատասխանում է ճարտարապետական ժամանակակից ստանդարտներին: Յուրաքանչյուր տանն այնտեղ հատկացվելու է 2 ավտոկայանատեղի: Լինելու է նաև վերգետնյա ավտոկայանատեղի հյուրերի համար:
Բնակիչների հանգիստն ապահովելու համար նախատեսված են նաև բացօթյա լողավազան և ընդհանուր կանաչապատ տարածք: Թաղամասն ունենալու է նաև պահակակետ, որը երաշխավորելու է բնակիչների շուրջօրյա անվտանգությունը։