Հասարակություն

Վահան Քերոբյանի խափանման միջոց որպես միջնորդել են տնային կալանք. որոշումը կհրապարակվի այսօր

Վահան Քերոբյանի խափանման միջոց որպես միջնորդել են տնային կալանք. որոշումը կհրապարակվի այսօր

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը Հակակոռուպցիոն դատարանը կհրապարակի այսօր՝ փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն դատարանից։

Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանից էլ տեղեկացանք, որ նրա համար որպես խափանման միջոց միջնորդել են տնային կալանքը։

Հիշեցնենք, որ Քերոբյանը երեկ հրավիրվել էր հարցաքննության, որից հետո նրան մեղադրանք էր ներկայացվել և խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր ներկայացվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական