Հասարակություն

Նանուշյանն Իրանում քննարկել է առողջապահության ոլորտում համագործակցության հարցեր

Նանուշյանն Իրանում քննարկել է առողջապահության ոլորտում համագործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետ Հայդեր Մոհամմադիին:

Նրանք քննարկել են *

Մասնավորապես, Լենա Նանուշյանն անդրադարձել է դեղերի շրջանառության, բժշկական տուրիզմի զարգացման ուղղությամբ համագործակցությանը և համատեղ գործողությունների ծրագրի ընթացքին:

Նանուշյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ավելի մանրամասն ներկայացնելու դեղերի գրանցման գործընթացը, ինչը կնպաստի դեղագործական արտադրանքի և բժշկական սարքավորումների արտահանմանը Եվրասիական տարածաշրջան, ինչպես նաև` Հայաստանում դեղագործության և բժշկական սարքավորումների մասնագիտացված ցուցահանդեսների անցկացմանը:

Նշվել է, որ համատեղ աշխատանքային խմբի ձևավորման միջոցով կապահովվի գործողությունների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հարթակները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական