Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 6.6 մլն դրամ հատկացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները ևս երկու ամիս կստանան սոցիալական աջակցությունը:
Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը նախատեսվում է տրամադրել 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին: