Հասարակություն

Քրեակատարողական հիմնարկի լվացքատան մերձակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ

Քրեակատարողական հիմնարկի լվացքատան մերձակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հնարավոր ներնետման մասին, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին իրականացրել են տեղանքի զննություն։

Արդյունքում՝ լվացքատան մերձակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել սպունգներով փաթեթավորված 5 բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական