Հասարակություն

Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել

Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն այսօր մեղադրանք է առաջադրել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին։ Հիշեցնենք, որ նա այսօր հարցաքննության էր հրավիրվել ՔԿ։

Ըստ այսօր ՔԿ տարածած հաղորդագրության՝ մեղադրանքներ է ներկայացվել ընդհանուր 8 անձի, որոնցից 5-ը նախարարության պաշտոնատար անձինք են։ Նկատենք, որ մինչ այդ, մեղադրյալների թիվը 7-ն էր։

Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ լքում է զբաղեցրած պաշտոնը։ Նույն օրը ՀՀ նախագահն ստորագրել էր Քերոբյանի ազատման հրամանագիրը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական